Պաշտոնական
Թշնամին կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախում Հակարիի կամրջի մոտ առաջխաղացման փորձ է կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: