Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Երեկ՝ փետրվարի 8-ին, Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը։
Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
Հիշեցնենք, որ այն մասնակի վերականգնվել էր փետրվարի 7-ին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է «Peaceeper» Telegram–յան ալիքը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ և հանձնել Ստեփանակերտի կաթնամթերքի գործարանին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։