«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱՀ դատախազություն. Պատերազմից հետո հայտնաբերված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է

ԱՀ դատախազություն. Պատերազմից հետո հայտնաբերված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է

44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունի քաղաքի տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները ներկայացվե են փորձաքննության և «անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք»: Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությանը:

Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:

Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր): Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի (Արձանագրություն 1) 35-րդ հոդվածը, համաձայն որի՝

«1.Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:

2.Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3.Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս»:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։