«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱՀ. Արցախում գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

ԱՀ. Արցախում գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին տեղեկացնում են  Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա», - ասված է հայտարարության մեջ: