«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱՀ ՄԻՊ. Արցախում ադրբեջանական բեռնատարը հրել ու ձորն է գցել հայկական տաքսին

ԱՀ ՄԻՊ. Արցախում ադրբեջանական բեռնատարը հրել ու ձորն է գցել հայկական տաքսին

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեծանյանը:

«Մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հացվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝

  • Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։
  • Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
  • Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին»։