ԱԺ նախագահը բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել։
«Զանազան դրվագներով հղումներ են արվել Ընտրական օրենսդրության անկատարությանը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովների, կամ այլ ընտրական ինստիտուտների անկատարությանը և ձախողումների մեջ մեղադրանքներ են հնչեցվել։ Այդ ամեն ինչը դեր ուներ և իհարկե առանցքային էր քաղաքական կամքը, որ էս պահին դրսևորվել է. ընտրական ինստիտուտներն ունեն կատարելագործման կարիք։
Ես, օգտվելով առիթից, քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։