Քաղաքական
ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում խորհուրդը համաձայնություն չի տվել Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը։
Խորհուրդն այն մերժել է 10 դեմ և 5 կողմ ձայների հարաբերակցությամբ, այս մասին տեղեկացնում է ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 20-ին հանդես էր եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու կոչով՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։