«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


«Գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ». Ակցիա՝ ԵՄ-ի դիմաց (ուղիղ)

«Գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ». Ակցիա՝ ԵՄ-ի դիմաց (ուղիղ)

«Գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»

Վանո Սիրադեղյան

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 11-ին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության (ԵՄ գրասենյակի) դիմաց, ընթանում է բողոքի ակցիա՝ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով:

Ակցիան նախաձեռնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Մասնակիցները հավաքվել են «Եվրոպա՛, լսի՛ր մեզ» և «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» գրությամբ պաստառներով:

Ցույցը կազմակերպվել է Ստեփանավանի քաղաքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահանալու դեպքի առնչությամբ: Կազմակերպիչները պահանջում են միջազգային կառույցների արձագանքն ու արդարության վերականգնում:

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո: