«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ալիևը ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան հիմնախնդիրը

Ալիևը ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան հիմնախնդիրը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։

«Հանդիպմանը քննարկել ենք ռուս-թուրքական նախագծերը, առևտրատնտեսական հարաբերությունները, վիզաների ազատականացման հարցը և հյուպատոսարանի հետ կապված խնդիրները։ Անկեղծ և բարեկամական մթնոլորտում խոսել ենք տարածաշրջանային երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրների մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքական աղբյուրը որոշ տեղեկություններ է հաղորդել նաև Ալիև-Չավուշօղլու հանդիպումից։ Հայտնի է, որ հանդիպմանը խոսվել է արցախյան հարցի մասին, որի ընթաքցքում Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։

ermenihaber.am