Պաշտոնական
ԱՆ. Մինչ օրս փորձաքննվել են 2317 զոհված հայ զինծառայողների դիակներ,թշնամու մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել

Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչև օրս դատաբժշկական ծառայությունը փորձաքննվել է 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: 1378 անուն արդեն հրապարակվել է։
Ըստ պաշտոնական աղբյուրի, հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին։