Կարեվոր
Անհետ կորածների ծնողները սկսում են անժամկետ հացադուլ
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ նրանց չընդունեց։
«Մեզ նախորդ շաբաթ խոստացան, որ վարչապետի հետ հանդիպում կկազմակերպեն, բայց խաբեցին։ Մենք ճանապարհը չենք բացելու, քանի դեռ մեզ չեն ընդունել ու մեր հարցերին չեն պատասխանել»,–ասաց անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանը։
Նշենք՝ Փաշինյանը ժամանակավորապես տեղակայվել է Բաղրամյան 26-ում՝նախագահականում:
Լրացված.
Ըստ irakanum.am-ի՝ անհետ կորածների ծնողները հայտարարեցին, որ սկսում են անժամկետ հացադուլ։