Կարեվոր
Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում նոր կանոններ են սահմանվել
Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։
Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․
- Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ,
- Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։
Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.
- Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով,
- Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ,
- Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
- .20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
- դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
- յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։
Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.
- Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով,
- Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
- Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:
Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.
- Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
- Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։