«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

«Առաջիկա 10 օրերում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»

«Առաջիկա 10 օրերում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»

Հայաստանում առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները հնարավորինս կհասցվեն նվազագույնի, այնուհետև կվերացվեն: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքի  իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ («Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժամ»):

«Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա առաջիկա 10 օրերի ընթացքում մենք գնալու ենք սահմանափակման ռեժիմի մինիմիզացիայի: Պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական գործունեության յուրաքանչյուր ոլորտում սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար:

Բացառություն է կազմում կրթական համակարգը: Այստեղ կարանտինի ռեժիմը կմնա անորոշ ժամանակով, այսինքն՝ այնքան, իմչքան կպահանջվի։