Արամ Մանուկյան. «Անկախության հռչակագիրը ազգային համաձայնության փաստաթուղթ էր (տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի հյուրն է ՀԱԿ փոխնախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
- Ճի՞շտ է, որ Անկախության հռչակագրի քվեարկությանը երկու հոգի է եղել դեմ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արամ Մանուկյանը պատասխանեց․
- «Այո, մեկը դեմ է եղել, մյուսը՝ ձեռնպահ։ Պաշտոնական փաստաթուղթը ընդունվել է սեպտեմբերի 23-ին, իսկ ես այն կարդացել եմ սեպտեմբերի 24-ին։ Մինչ փաստաթղթի կազմումը եղել են բանավեճեր, որոնք եղել են տարբեր՝ քաղաքական, լեզվական, պատմական, բովանդակային։ Ամենաշատ վեճերը եղել են Ցեղասպանության ձևակերպումների հետ կապված։ Կային շատ մարդիկ, որոնք գտնում էին, որ Ցեղասպանության հարցը պետք է լինի դոմինանտ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի մոտեցումն այն էր, որ Անկախության հռչակագրի մեխը չպետք է Ցեղասպանությունը լինի։
Ցեղասպանությունը հայ ժողովրդի, Սփյուռքի խնդիրն է, որ պետք է սատար կանգնի դրան։ Բայց բոլոր կարծիքները երկար քննարկվել են, և ընդունվել է լիակատար կոմպրոմիսային փաստաթուղթ, ինչը շատ-շատ կարևոր էր։ Այս փաստաթղթի միասնականությունը քվեարկության՝ նրա ուժն էր։ Ուժ, որին հետո բոլորը կամավոր ենթարկվեցին։ Դրա համար էլ այն հինգ տարի փոխարինեց մեր Սահմանադրությանը»։
«Անկախության հռչակագիրը ազգային համաձայնության փաստաթուղթ էր, նրա մեջ այնքան երազ ու պատմականություն կար. իրականությունը և հռչակագրի բովանդակությանը ամբողջությամբ համապատասխան էին»:
Անկախության հռչակագիրը մինչև վերջ մնացել է անվիճելի, անքննելի Աստվածաշնչի նման թուղթ, որ բոլորն ընդունել են… Այնտեղ ոչ մի ռոմանտիկ, հեքիաթային կետ չկա»,- նշեց Արամ Մանուկյանը: