«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Հռչակագիրը մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականն է

Արամ Մանուկյան. Հռչակագիրը մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականն է

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը 2020 թվականին  ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«1990 թվականի օգոստոսի 23 ին ազատ ընտրություններով ձևավորված Գերագույն Խորհուրդը ընդունեց ՀՀ Անկախության Հռչակագիրը։

Հռչակագիրը աննախադեպ փաստաթուղթ էր և՛ իրավական,և քաղաքական առումով։Այն ազդարարեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը և, ներառելով ազգային ազատագրական շարժման,Ղարաբաղ կոմիտեի, ՀՀՇ ի գաղափարական ու ծրագրային դրույթները , ԳԽ հնգամյա գործունեության ուղեցույցը դարձավ։ Հռչակագիրն այն նախասահմանադրությունն էր,որի վրա հիմնվեցին պետականության կառուցման,ժողովրդավարական իստիտուտների կայացման և շուկայական տնտեսության անցման գործընթացները։ Գերագույն Խորհուրդը և կառավարությունը մինչև 1995 թ. Սահմանադրության ընդունումը առաջնորդվել են այս փաստաթղթով։

Հռչակագիրը ազդարարեց կոմունիստական բռնապետության,ամբողջապես մի կուսակցության վերնախավի կողմից ղեկավարվող դարաշրջանի ավարտը։ Այն ամրագրեց,որ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները նրա ժողովրդի սեփականությունն են։
Հռչակագիրը փաստորեն "ապահարզան " էր Խորհրդային Միության հետ։Կենտրոնի հետ այն հստակեցրեց բոլոր հարաբերությունները՝ իրավական, քաղաքական, ,տնտեսական,սեփականատիրական բնագավառներում, սահմանեց բոլոր բաժանարար գծերը։

Անկախության Հռչակագիրը մեր նախորդ սերունդների ամբարված երազն է, մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականը, մեզ հաջորդող սերունդների ինքնիշխան ու անվտանգ ապրելու երաշխիքը։ Սիրենք ու պահպանենք այն։

Շնորհավոր»

23.08.2020թ.