Արամ Մանուկյան. Քանի դեռ կա այս իշխանությունը Մարտի 1-ը չի կարող բացահայտվել

Մարտի 1-ի գործի բացահայտումն ավելի հեռացվեց․ նոր եկած իշխանություններն արդարադատության «հերն անիծեցին», խոստացան վեթինգ, խոստացան հանցագործներին բացահայտել, և բոլորը պետք է հատ – հատ պատժվեին, բայց ակնհայտ է, որ դա չկայացավ, և այդ խոստումներն օգտագործվեցին քաղաքական նպատակներով, պատասխանելով Factor.am-ի հարցերին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը դարձան օպոնենտ այս իշխանություններին, և այդ հնարավորությունը Փաշինյանին թույլ է տալիս մնալ իշխանության։
Սահմանադրական դատարանը կնիք դրեց, որ այս մարդիկ հանցագործ չեն․․․ Նիկոլ Փաինյանը հաջորդ քայլն արեց, և այս մարդիկ, որ պետք է պատասխան տային ոճրագործության համար, հայտնվեցին օրենսդիր մարմնում,- նշեց Մանուկյանը՝ ընդգծելով՝ քանի դեռ կա այս իշխանությունը Մարտի 1-ը չի կարող բացահայտվել»։
Նշենք՝ երեկ՝ մարտի 1-ին, Հայ Ազգային Կոնգրեսի անդամներն ու համակիրները Սբ. Սարգիս եկեղեցում մասնակցել են 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի արարողությանը, ապա ծաղիկներ են խոնարհել Մյասնիկյանի արձանի մոտ։
Ամբողջական՝factor.am-ի տեսանյությում: