«Լևոն թագավորի այցից հետո հարյուրամյակներ անց Մեծ Բրիտանիա է ժամանել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»
1994-թ. փետրվար, Լոնդոն։
Հայաստանի Հանրապետության նախագահն այցելում է Բուքինգհեմյան պալատ։ Այստեղ կայանալու է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի հանդիպումը։
Նախագահի ավտոմեքենան մտնում է Բուքինգհեմյան պալատ Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և մոտենում թագուհու նստավայրի առանձնացված մուտքին։
Բրիտանական հեղինակավոր մեդիան այդ օրերին գրում էր, որ Կիլիկիայի Հայոց վերջին գահակալ Լևոն թագավորի այցից հետո հարյուրամյակներ անց Մեծ Բրիտանիա է ժամանել Հայաստանի նորանկախ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Բրիտանական կողմը, որն արարողակարգային պահպանողականության դասականներից է, բազմաթիվ արտոնություններ էր սահմանել Հայաստանի նախագահի համար։ Նախագահին նույնիսկ արտոնվել էր ծխել, որը մինչ այդ որևէ մեկին արտոնված չէր եղել Բուքինգեմյան պալատում տասնամյակներ շարունակ։ Բրիտանական արարողակարգի գիտակներն ասում էին՝ Չերչիլից հետո։
Այդ ժամանակ պատերազմը դեռ չէր ավարտվել, բայց ազատագրված էր Շուշին, ազատագրված էր Արցախը, Հայաստանն ու Արցախը դժվար էին ապրում դեռևս, բայց կար հաղթողի զգացումը, մենք հպարտ էինք, արժանապատվության, պետության, անկախ երկրի զգացողություններով, աշխարհի հզորների կողմից ու օտար հողերում պետությանդ նկատմամբ հարգանքի ու ակնածանքի առանձնաշնորհյալ զգայնություններով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր դառնում է 80 տարեկան։
Շնորհավոր, պարոն նախագահ։ Առողջություն և արևշատություն Ձեզ։ Եվ շնորհակալություն պարգևած զգացողությունների համար։
Արայիկ Մանուկյան
Ավելին՝ այստեղ