Արցախցի կանայք դիմում են միջազգային կառույցներին (տեսանյութ)
Արցախը հումանիտար աղետի շեմին է.
Արցախցի կանայք երեխաների հետ այսօր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ խաղաղ հավաք են անցկացրել՝ պահանջելով միջազգային կառույցներին պարտադրել Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը։
«Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին տեղյակ է աշխարհը, բայց որեւէ քայլ չի ձեռնարկվում, միայն մտահոգված են, կոչեր են անում, իսկ սայլը տեղից չի շարժվում։
Արցախցի կանայք երեխաների հետ այսօր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ խաղաղ հավաք են անցկացրել՝ պահանջելով միջազգային կառույցներին պարտադրել Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը։
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին տեղյակ է աշխարհը, բայց որեւէ քայլ չի ձեռնարկվում, միայն մտահոգված են, կոչեր են անում, իսկ սայլը տեղից չի շարժվում։
Արցախցին ունի այն նույն իրավունքները, ինչ ունեն մնացած երկրների քաղաքացիները։ Անթույլատրելի է, որ բնակիչների նկատմամբ ահաբեկչություն իրականացվի, բայց մենք Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հայտնվել ենք անելանելի վիճակում։ Չկա որեւէ կառույց, որը կստիպի ագրեսորին վերջ տալ իր գործողություններին։ Մենք միջազգային կառույցներից պահանջում ենք, որ անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգությամբ, սա միայն կենցաղային խնդիր չէ։
Արցախցիները մտահոգված են, որ առաջիկայում հնարավոր է այլ կենսական նշանակություն ունեցող պայմաններից զրկվեն։
Արցախցին չի ուզում իր հողն ու տունը լքել, թող ադրբեջանցին դա հասկանա։ Արցախցին ապրել ու ապրելու է Արցախում։ Արցախն Ադրբեջան չէ եւ երբեք չի լինելու։ Մենք ապրելու ենք ու պայքարելու ենք մեր իրավունքների համար։ Արցախը չեն կարող հայաթափել»,– հայտարարում են արցախցի կինայք։