«Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ». ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Կսահմանափակվեի՞ք արդյոք մեկ-երկու հոդվածով, հայտարարությամբ կամ կարճ զեկույց գրելով, եթե հումանիտար ճգնաժամն անմիջականորեն ազդեր ձեզ և ձեր ընտանիքների վրա»,- գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք նաև` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: