«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արցախի թեման ամենաանբարոյական կերպով օգտագործվել է որպես պատրվակ

Արցախի թեման ամենաանբարոյական կերպով օգտագործվել է որպես պատրվակ

1998 թ., ԱԺ լսումներ, Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է.
«Աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու հարցում դաշնակիցներ մենք չունենք»: Օսկանյանը նաև պնդում է, որ Հայաստանի և Ղարաբաղի «տեսակետները նույնական են, չկա որևէ տարակարծություն»: Ավելին, լսումներին մասնակցող ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը հաստատում է Օսկանյանի պնդումը («Ազգ» օրաթերթ, 1998): 
***
Դրանից ուղիղ մի տարի առաջ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածի բուն ասելիքը մի միտք էր, այն է` «Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»: Հենց այդ միտքն էլ հանդիսանում էր հոդվածի հիմքը, բուն ասելիքն ու եզրակացությունը:
Ու հակառակը, Տեր-Պետրոսյանի բոլոր ընդդիմախոսները` թե´ բուն ընդդիմությունը, թե´ «իշխանության հայտնի մարմինները», Տեր-Պետրոսյանին հակադարձում էին հենց այդ մտքի կոնտեքստում: Թեկուզ հենց 1998 թվականի հունվարին տեղի ունեցած անվտանգության նիստում «իշխանության հայտնի մարմինների» առաջ քաշած թեզերը միտված են չեզոքացնելու Տեր-Պետրոսյանի հենց այդ պնդումը: (Իսկ թե իրենց վերահսկողության տակ եղած մամուլի միջոցներով ինչպիսի ստեր, վերագրումներ ու մանիպուլյացիաներ էին քարոզում, դա առանձին վերլուծության թեմա է):Ինչևէ:

Վերը հիշատակած Օսկանյանի հայտարարությունն, ըստ էության, հերթական ապացույցն է այն բանի, որ 1997-98 թվականներին Հայաստանում իրականացվել է պալատական հեղաշրջում, իսկ դրա իրագործման անփառունակ ճանապարհին Արցախի թեման ամենաանբարոյական կերպով օգտագործվել է որպես պատրվակ:

Հարութ Ուլոյան