Արցախում զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, 11-ը վիրավորվել են, այդ թվում՝ 8 երեխա (թարմացվող, տեսանյութ)

Քաղաքացիների շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։
Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։
«26 վիրավոր և 2 զոհ կա քաղաքացիական անձանց շրջանում, բայց ընդհանուր վիրավորների թիվը տասնյակների է հասնում, հաստատ 50-ից ավելի։ Երեխաները թիրախավորվել են համայնքներում, նրանք դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին են եղել»,- «Ազատությանը» հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով 11 վիրավոր երեխա կա։
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը, հայտնում է Արցախի ՊՆ–ն։