«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արման Գալոյան. Նախագահական ինստիտուտի թանկ հաճույքը

Արման Գալոյան. Նախագահական ինստիտուտի թանկ հաճույքը

Ալիք Մեդիա. «...Արմեն Սարգսյանը 2018 թվականին համաձայնեց դառնալ երկրի նախագահ այս Սահմանադրության պայմաններում, հենց այս լիազորություններով: Եվ այն ժամանակ նա կարծես թե ամենեւին էլ դեմ չէր նախագահի սահմանափակ լիազորություններին. համենայն դեպս, նրա ելույթներում դժգոհության որեւէ նոտա, որեւէ ակնարկ չկար այդ մասին: Նույնիսկ նախագահի նստավայրը զիջեց մեկ շաբաթով վարչապետ դարձած Սերժ Սարգսյանին, եւ ինքը տեղափոխվեց կառավարության ընդունելությունների տուն:

2018-ի ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո միայն Արմեն Սարգսյանը սկսեց պարբերաբար դժգոհել նախագահի սահմանափակ լիազորությունների սակավությունից՝ երբեմն ակնարկներով, երբեւմն ուղիղ տեքստով: Բայց, այնուամենայնիվ,  փաստորեն այդպես աշխատեց չորս տարի:

Աշխատեց, թեեւ ակնհայտ էր, որ գործող իշխանությունը նրա լիազորություններն ավելացնելու որեւէ ցանկություն չունի, եթե չասենք ավելին՝ նրա ցանկացած քայլ իշխանության ներսում ընդունվում էր «սրերով», «խանդով»: Նաեւ ակնհայտ է, որ եթե այս իշխանությունն ինչ-որ պահի որոշի սահմանադրական փոփոխություններով ընդլայնել նախագահի լիազորությունները, ապա դա կանի բացառապես Նիկոլ Փաշինյանի համար, նրան այդ պաշտոնում կարգելու նպատակով:

Տարեկան մոտ 1.5 մլրդ դրամ՝ նախագահականին

Մինչ այդ, հետաքրքիր է, այս տարիներին ՀՀ պետական բյուջեի վրա որքան է արժեցել նախագահի ինստիտուտը, կառույց, որի ղեկավարը փաստորեն չի ունեցել իրավիճակի վրա ազդելու որեւէ հնարավորություն:

Համաձայն պաշտոնական փաստաթղթերի` 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է մոտ 1.4 մլրդ դրամ, 2019-ին «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» հոդվածով հատկացվել է մոտ 1.5 մլրդ դրամ, 2020 թվականին՝ ավելի քան 1.4 մլրդ դրամ, 2021-ին՝ 1.6 մլրդ դրամ, եւ վերջապես, այս տարվա բյուջեով նախատեսված է տրամադրել 1.6 մլրդ դրամ:

Այսինքն՝ լիազորությունների դեֆիցիտից բողոքող նախագահ Սարգսյանի գործունեություն համար հարկատուներիս հաշվին ծախսվել է ավելի քան 12 միլիոն ամերիկյան դոլար։ Երեք միլիոն էլ ծախսվելու է այս տարի։

Ի՞նչ է լինելու հետո

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Սա նշանակում է, որ նախագահի ընտրությունը պետք է անցկացվի մինչեւ մարտի 1-ը:

Նախագահին ընտրելու է ՀՀ ԱԺ-ն՝ յոթ տարի ժամկետով: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ 27 հոգի:

Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը՝ 81 քվե:

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում կա 105 պատգամավոր, որոնցից 35-ը ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներից են։ 70 պատգամավորով «Քաղաքացիական պայմանագիրն» ինչպես է սեփական նախագահ ընտրելու` ցույց կտա ժամանակը։

Արման Գալոյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում