«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Ադրբեջանը պատրաստ էր ընդունել Պուտինի հոկտեմբերի 20-ին արված առաջարկը

Ազատության «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է:

Կառլեն Ասլանյանի հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ էր ընդունելու Լավրովի պլանը, էնքան էլ լավ չպատախանեցի, չնայաց էդ մասին բազմաթիվ անգամներ խոսել ու գրել եմ, ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Գրիգորյանը:

«Այդ հարցի պատասխանն իրականում շատ պարզ է. դրա ապացույցը պատերազմի արդյունքն է։ Ադրբեջանն ի վերջո ընդունեց մի լուծում, որը նրանց չէր տալիս ամբողջական վերահսկողություն Արցախի վրա և որը ենթադրում էր ռուսական խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում։

Ադրբեջանը պատրաստ էր նաև ընդունել Պուտինի հոկտեմբերի 20-ին արված առաջարկը, որով հայկական կողմի վերահսկողության տակ էին մնում Հադրութն ու Շուշին, եթե նույնիսկ Շուշի պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները։ Հետևաբար միանգամայն տրամաբանական է պնդել, որ Ադրբեջանը պատրաստ էր ընդունելու վերոհիշյալ պլանը։ Սա մեկ։

Երկրորդ, մենք պարզապես չենք կարող Ադրբեջանի մտադրությունների մասին դատողություններ անել, եթե մենք նույնպես մերժում էինք այդ պլանը։ Ես չեմ կարող ապտակել մեկին, ծեծ ուտել ի պատասխան, հետո պնդել, որ միևնույն է ինձ ծեծելու էին», նշում է Գրիգորյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: