«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Արևմուտքի և ՌԴ-ի միջև կոշտ պայքար է գնում այս տարածաշրջանում ազդեցության համար

Արման Գրիգորյան. Արևմուտքի և ՌԴ-ի միջև կոշտ պայքար է գնում այս տարածաշրջանում ազդեցության համար

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների, Ռուսաստանի եւ Արեւմուտքի՝ կողմերին ներկայացրած առաջարկների, տարածաշրջանում նրանց սուր մրցակցության, Արցախի ապագայի եւ այլ հարցերի մասին NEWS.am-ի հետ զրույցում խոսում են ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը եւ ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

Տարիներ շարունակ հստակ էր, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները սրվում են, եւ դա իր դրսեւորումներն է ունենալու նաեւ նաեւ Կովկասում ու Հայաստանում, նշեց Արման Գրիգորյանը:

«Դա մեր շահերի համար վտանգ ներկայացնող սպառնալիքներից մեկն է, որ այդ սրումը կարող է հասնել մի կետի, երբ մենք ստիպված լինենք կոշտ ընտրություն կատարելու երկու բեւեռներից մեկի կողմը: Հիմա այն աստիճանի է  սրվել հակամարտությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որ նրանք արդեն զրոյական արդյունքով խաղի մեջ են, եւ որեւէ տեղ մեկի ներկայությունը համարվում է մյուսի շահերին հակասող ինչ-որ բան, տարբեր ռեգիոններից իրար դուրս մղելու, նոր դաշնակիցներ գտնելու, իրար համար նոր խնդիրներ ստեղծելու քաղաքականությունն է վարվում: նույնը տեղի է ունենում Հայաստանում, կոշտ պայքար է գնում այս տարածաշրջանում ազդեցության համար»,-ասաց նա:

Արման Գրիգորյանը նկատեց, որ պատերազմից անմիջապես հետո ՀՀ-ում մեծ տարածքում գտավ մտայնությունը, որ ՌԴ-ն գործարքի է գնացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որպես դաշնակից մեզ դավաճանեց, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրում այդ պատերազմի եւ այդ պատերազմի արդյունքի համար.

«Դա քաջալերվեց իշխանությունների կողմից, եւ մասամբ դա թելադրված էր սեփական պատասխանատվությունից հրաժարվելու, այն ուրիշների վրա բարդելու ցանկությամբ: Բազմաթիվ առասպելներ են ստեղծվել, թե ինչու այս իշխանության քաղաքականությունը չէր պատճատը  պատերազմում պարտության»:

Ամբողջական՝ տեսանյութերում.