«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Եթե 5-րդ շարասյուն է եղելեղ, դա էլ է ձեր մեղքն ու պատասխանատվությունը

Արման Գրիգորյան. Եթե 5-րդ շարասյուն է եղելեղ, դա էլ է ձեր մեղքն ու պատասխանատվությունը

5-րդ շարասյան մասին խոսակցությունները վերջին օրերին երկրորդ պլան մղվեցին, որովհետև Հայաստանը քննարկում էր, թե արդյո՞ք երևանցի տղեն պիտի թքի, թե ոչ, երբ ոչ բարյացակամ վերաբերմունքի է արժանանում։ Բայց դա շատ կարևոր թեմա է, և ես ուզում եմ դրա մասին ևս մի գրառում անել։

Ես չգիտեմ, բառի իսկական իմաստով 5-րդ շարասյուն կար հայկական զինված ուժերում, թե ոչ, այսինքն` ինչ-որ կազմակերպված դավադրություն, որին մասնակից էին բարձրաստիճան սպաներ ու որոնք սպասարկում էին ինչ-որ օտար պետության շահեր։ Բայց որ պետական ապարատում, դատաիրավական համակարգում ու բարձրաստիճան զինվորականների շրջանում կային մարդիկ, որոնք հեղափոխության հակառակորդներ էին ու որոնք հազար թելերով կապված էին նախկինների հետ, դա առանձնապես գաղտնիք չէր։ Գաղտնիք չէր նաև, որ էդ մարդկանցից բնածին իրավունքով իրենց պատկանող իշխանությունը վերցրել էին հեղափոխականները ու նրանք ոչնչի առաջ կանգ չէին առնելու էդ պատմական անարդարությունը շրջելու համար։

Իսկ հիմա հիշենք, թե ինչ էին անում հեղափոխականները իշխանությունը վերցնելուց հետո։ Հեղափոխական իշխանությունն առավոտից իրիկուն սփոփում էր էս բանդայի մտավախությունները, թե իրենք Արցախը հանձնելու չեն եկել, մեկ մեկ էլ մրցում նրանց հետ, թե ով է ավելի ոչմիթիզական։

Հիշում ե՞ք, որ Վանեցյանին Արցախ էր ուղարկել նման սփոփիչ առաքելությամբ։ Միևնույն ժամանակ իր հիմնական գաղափարական ու քաղաքական թիրախն էր դարձրել այն միակ ուժին, որը խոսում էր ոչմիթիզականության դեմ։ Եթե հեղափոխականների գլխի մեջ թեփից բացի ուրիշ բան լիներ, նրանք պիտի հասկանային, որ էդ բանդային (կամ 5-րդ շարասյանը, եթե կուզեք) ոչինչ չէր սփոփելու, ոչինչ չէր համոզելու։ Նրանցից իշխանություն էին վերցրել, էն էլ, նորից եմ ասում` իշխանություն, որը նրանց կարծիքով միայն իրենց կարող էր պատկանել։ Եթե նույնիսկ ամեն օր նրանց սուրճ ու թարմ քամած նարնջի հյութ մատուցեին անկողնում, նրանք չէին համակերպվելու դրա հետ։ Եթե թեփ չլիներ հեղափոխականների գլխի պարունակությունը, պիտի հասկանային, որ էդ բանդան պետք է մեկուսացվեր ու մարգինալացվեր քաղաքականապես, իսկ դա տեղի չէր ունենալու նրանց սփոփելով, կամ նրանցից ավելի կաթոլիկ երևալու փորձերով։  Դա կարող էր տեղի ունենալ միայն նրանց մեկուսացմամբ շահագրգռված այլ ուժերի հետ համագործակցությամբ։ Դա տեղի էր ունենելու էդ մարդկանց հետ գաղափարական առճակատման միջոցով, Հայաստանում իրական գաղափարական ու քաղաքական բանավեճ ծավալելու միջոցով, ոչմիթիզականության ու հայդատականության անողոք քննադատությամբ, 1990-ականների մասին տարածված կեղծիքների ամենօրյա մերկացումներով, 1998-2018 շրջանի քաղաքական գնահատականով, որը չէր սահմանափակվելու թալանի մասին անհամ, անբովանդակ ու անարդյունք, բայց ականջահաճո գոռգոռոցներով։ Դա կարող էր տեղի ունենալ իրական ռեֆորմներով, ոչ թե պետությունն օջախի վերածելով։

Բայց չէ, հեղափոխականները որոշեցին էդ բանդիտների մտավախությունները մեղմել, նրանց հետ մրցել որպես ավելի արմատական ոչմիթիզականներ ու հանդես գալ որպես նույն բաների ու մարդկանց հակառակորդներ, ինչ էդ բանդիտները։ Հիմա էլ գլուխներս են արդուկում, թե 5-րդ շարասյուն է եղել։ Եթե եղել է, դա էլ է ձեր մեղքն ու պատասխանատվությունը։

Արման Գրիգորյան