«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Եթե Ռուսաստանը կործանվելու վտանգի առաջ կանգնի, բոլոր մյուսներին էլ հետն է տանելու

Արման Գրիգորյան. Եթե Ռուսաստանը կործանվելու վտանգի առաջ կանգնի, բոլոր մյուսներին էլ հետն է տանելու

Արևմուտքն ինքը շատ լուրջ պրոբլեմների առաջ է կանգնած։ Սա 1979 թիվը չի, Ուկրաինան էլ Աֆղանստան չի։ Իսկ եթե Ռուսաստանը կործանվելու վտանգի առաջ կանգնի, Արևմուտքին ու բոլոր մյուսներին էլ հետն է տանելու։

Սա շատ երկար քննարկման առարկա է, իհարկե, բայց մի երկու գործոնի վրա ուշադրություն հրավիրեմ։

Առաջին. եթե նույն 1979-ին կամ ընդհանրապես Սառը Պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի հետ հակամարտությունը համարում էին իրենց կենսական շահերին առնչվող, կենաց-մահու պայքար, հիմա Արևմուտքում նման տրամադություն չկա, ինչքան էլ դա փորձեն արհեստականորեն գրգռել։ Ավելին, եթե նույնիսկ դա կարողանում են շատ մեծ ջանքերի գնով զսպել, շատ տարածված են տրամադրությունները, էդ թվում էլիտայի շրջանում, որ արկած որոնողներն էս դեպքում իրենք են, ոչ թե Ռուսաստանը և որ էդ արկածի համար իմաստ չունի բարձր գին վճարել ու մեծ ռիսկերի գնալ։ Ինչ-որ պահի սա ավելի լուրջ քաղաքական արտահայտություն է ունենալու։

Երկրորդ, Արևմուտքին չի հաջողվել մեկուսացնել Ռուսաստանին միջազգայնորեն։ Ավելին, էս հակամարտությունը հնարավորություն է տվել բազմաթիվ երկրների իրենց ինքնուրույնությունը շեշտել ու Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանել։ Շատերը սա նույնիսկ տեսնում են որպես Արևմուտքի գերիշխանությունը չափավորելու հնարավորություն։

Արման Գրիգորյան