«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. ՀՀ և ՌԴ շահերը ոչ միշտ են համընկնում, բայց այլընտրանք չկա, Արևմուտքը երաշխիքներ չի տալիս

Արման Գրիգորյան. ՀՀ և ՌԴ շահերը ոչ միշտ են համընկնում, բայց այլընտրանք չկա, Արևմուտքը երաշխիքներ չի տալիս

ՀՀ և ՌԴ շահերը ոչ միշտ են համընկնում, բայց այլընտրանք չկա, Արևմուտքը երաշխիքներ չի տալիս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, որոշ մարդիկ շտապում են գուժել կամ էլ տոնել Ռուսաստանի պարտությունը, բայց իրականում ներկայումս Ուկրաինայի վիճակը շատ ավելի մտահոգիչ է։ Քաղաքագետ պնդմամբ, Ուկրաինական պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է ելնել քաղաքական ռեալիզմի դիրքերից և հասկանալ հակամարտության բոլոր պատճառներն ու առանձնահատկությունները։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք էքսպանսիայի և Ռուսաստանը որպես թշնամի դիտարկելու քաղաքականությանը։

Քաղաքագետի կարծիքով, եթե ժամանակին Արևմուտքը կանխարգելող միջոցառումներ իրականացներ և փորձեր ինտեգրել Ռուսաստանին, ապա ներկայումս այս ճգնաժամը հնարավոր է և չլիներ։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։