«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Նշաձողի իջեցումը նշանակում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում

Արման Գրիգորյան. Նշաձողի իջեցումը նշանակում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում

Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը նշանակում է ինչ-որ կարգավիճակի համաձայնություն, որով Արցախը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

Կարլեն Ասլանյան. - Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետի ելույթը, նշաձող իջեցնելը ի՞նչ է նշանակում, որովհետև օրինակ՝ հայաստանյան ընդդիմությունը դա հասկացել է ուղիղ Արցախը հանձնելու մտադրություն։

Արման Գրիգորյան. - Առնվազն դա նշանակում է, թերևս, մի ինչ-որ կարգավիճակի համաձայնություն, որով Արցախը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ադրբեջանական սուվերինիտետի տակ, և գուցե որոշակի կարգավիճակ կարող է լինել, բայց նշաձողն իջեցնել հայաստանյան քաղաքական բանավեճերի կոնտեքստում, թերևս, նշանակում է, որ պետք է հրաժարվել Արցախի համար Ադրբեջանից դուրս ինչ-որ կարգավիճակ ապահովելու հույսից, և որևէ կարգավիճակ ենթադրելու է ադրբեջանական սուվերենության տարածում Արցախի վրա։

Հիմա դա կձևակերպենք հանձնել Արցախը, թե, ոչ, դա արդեն ձևակերպումների խնդիր է, բայց իմ կարծիքով՝ նշաձողի իջեցումը դա է նշանակում։

Ամբողջական՝ տեսանյութում.