«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Սոչիի հանդիպումը շեշտեց Ռուսաստանի գերակա դերը որպես միջնորդ

Արման Գրիգորյան. Սոչիի հանդիպումը շեշտեց Ռուսաստանի գերակա դերը որպես միջնորդ

Հերթական անգամ Սոչիի հանդիպումը և Սոչիի հանդիպումից հետո արված հայտարարությունը շեշտեց Ռուսաստանի գերակա դերը, Ռուսաստանի կարևորությունը որպես միջնորդ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Սոչիում երեկ ընդունված հայտարարությունը:

Արման Գրիգորյան. - Ինձ համար կարևոր էր մի բան, որ այդ հայտարարության մեջ չկար և դա դրական էր, Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ կետ, որևէ հայտարարություն չկար, կար ընդամենը ընդհանրական, փոխադարձ ճանաչման խնդիրը, բայց մենք գիտենք, որ Ռուսաստանը բավականին համառորեն պնդում է, որ կարգավիճակի հարցը պետք է առկախել և խաղաղության բանակցությունները կամ խաղաղություն պայմանագիրը պետք է կնքել առանց կարգավիճակի սահմանման, առանց Արցախի կարգավիճակի ճշտման:

Իսկ ընդհանուր առմամբ հերթական անգամ Սոչիի հանդիպումը և Սոչիի հանդիպումից հետո արված հայտարարությունը շեշտեց Ռուսաստանի գերակա դերը, Ռուսաստանի կարևորությունը որպես միջնորդ:

«Ազատություն».- Պարոն Գրիգորյան, եթե Ղարաբաղը չի հիշատակվում հայտարարությունում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իսկապես համաձայնություն կա, որ հարցն առկախվի, թե՞ հակառակը՝ այդ հանդիպումից րոպեներ առաջ Ալիևը Պուտինին ասում էր, որ Ղարաբաղի հակամարտություն ընդհանրապես չկա:

Արման Գրիգորյան. - Ես չեմ կարծում, որ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ նշման բացակայությունը նշանակում է, որ Ռուսաստանը դա ընդունել է: Դա սենսացիա կլիներ, մի չտեսնված, մեծ բեկումնային իրադարձություն կլիներ: Կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանն իսկապես խնդիր ունի, որովհետև սա սկզբունքային հարց է և հիմնական տարբերություններից մեկը Ռուսաստանի միջնորդական առաքելության և Արևմուտքի միջնորդական առաքելության միջև հենց կարգավիճակի վերաբերյալ նրանց վերաբերմունքների տարբերությունն է: Հայտարարության մեջ այդ կետի բացակայությունը..... ես չեմ կարծում, որ Ռուսաստանը փաստորեն հաշտվել է այդ գաղափարի հետ, բայց մյուս կողմից իսկապես ուշագրավ է այն փաստը, որ Ալիևն այս հարցում ունի չափազանց կոշտ և հստակ դիրքորոշում և Ռուսաստանի համար այդ տարբերակի իրականացումը կապված է մեծ դժվարության հետ, որովհետև նրանք փաստորեն պետք է Ալիևին համոզեն կամ Ալիևի վրա բավարար ճնշում դնեն, որպեսզի նա իր տեսակետը մեղմացնի:

Բանակցող կողմերը, իհարկե, շատ հաճախ կոշտ դիրքորոշումներ են գրավում ի սկզբանե, հետո այդ կոշտ դիրքորոշումից ինչ-որ զիջումներ են անում, բայց Ալիևի դիրքորոշումը մի քիչ նույնիսկ այդ սկզբունքի շրջանակներում չափազանց կոշտ էր ու տպավորություն կա, որ Ալիևը իրեն ներքաղաքական ինչ-որ շրջանակի մեջ է դրել, որից դուրս գալը նրա համար շատ դժվար է լինելու: Այսինքն՝ եթե նա սկսի այդ հարցում զիջումներ անել, կարող է նույնիսկ ներքաղաքական պրոբլեմներ ունենալ:

Ամբողջական՝ տեսանյութում.