«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արմեն Բաղդասարյան. Այս իշխանությունները վերջնականապես հրաժարվել են Արցախից

Արմեն Բաղդասարյան. Այս իշխանությունները վերջնականապես հրաժարվել են Արցախից

«Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության, այն էր, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի առցանց ասուլիսում արած հայտարարություններին` ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության, այն էր, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է, սրա մասին էր ինքն ասում, այսինքն` ինքը ցանկացած զիջում, ամեն բան զիջել է, ինչ ուզել են, մի բան էլ ավելի, բայց արդյունքում խաղաղության դարաշարջանը բացելու ոչ մի երաշխիք չկա, ավելին` ինքն ասում է, որ պատրանքներ պետք չի ունենալ` Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում: Այստեղ ամենացավալին, ամենատարօրինակն, իմ պատկերացմամբ, այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասածների և արարքների միջև խորը հակասություն կա:

«Տեսեք, ինքն ասում է` պատրանքներ չունենանք, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ու միաժամանակ ասում է` մենք համառորեն շարունակելու ենք գնալ խաղաղության ճանապարհով, այսինքն` մենք շարունակելու ենք գնալ պատրանքների ճանապարհով: Այդպես չի լինում, մյուս կողմից էլ` գուցե ինչ-որ դիվանագիտական հնարք է, բայց եթե մարդը հստակ ասում է, որ պատերազմ է լինելու, համարյա անխուսափելի, միաժամանակ մենք չունենք Գլխավոր շտաբի պետ, անընդհատ քարոզչությամբ բանակի վարկանիշն է իջեցվում, անընդհատ ինչ-որ լրտեսների մասին է խոսվում, հասարակությունը բաժանված է սև ու սպիտակների, դիրքերը կահավորված չեն, այսինքն` այնպիսի տպավորություն չէ, թե մենք պատրաստվում ենք պատերազմի, մինչդեռ պետության ղեկավարն ասում է, որ այո, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այս խոսքի և գործի հակասությունն է անհասկանալի»:

Ամբողջական՝ տեսանյութում: