«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Խաչատրյան. «Բոլորը, բացի Տեր-Պետրոսյանից և մեր ուժից, խաբել են ժողովրդին» (տեսանյութ)

Խաչատրյան. «Բոլորը, բացի Տեր-Պետրոսյանից և մեր ուժից, խաբել են ժողովրդին» (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին ուղղված քննադատություններին, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ Արմեն Խաչատրյանն նշում է.

«Ազգային ժողովում մեկը, ում անունը չեմ էլ ուզում տալ, Ժիրայր Լիպարիտյանին անվանել է թուրքական դիվերսանտ: Այդ մարդն այսօր խորհրդարանում է: Նա մեկի նկատմամբ է ասում թուրքական դիվերսանտ, ով կարողացել է 94 թվականին իր քաղաքական գործունեությամբ չեզոքացնել  թուրքական վտանգը, մտել Թալիբանի որջ և չեզոքացրել մոջահեդների վտանգը: Նմանատիպ խոսողներին պետք է  դուրս շպրտել քաղաքական էլիտայից։

Ես համաձայն չեմ այն հայտնի մտքի հետ, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Անբարոյականների համար է քաղաքականությունը անբարոյականություն»:

Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների պնդումներին, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ  է եղել փոխզիջումային ճանապարհով լուծել արցախյան հարցը, սակայն մշտապես Ադրբեջանն է հրաժարվել  խնդրի կարգավորումից, նշել է.

«Ամբողջ խնդիրն այն է, որ բոլորը, բացի մեր ուժից և մեր առաջնորդից, խաբել են մեր ժողովրդին: Այս նախադասությունը բացեմ փաստարկված:

Տեր-Պետրոսյանը դիմեց մեր ժողովրդին, մտավորականությանը և ասաց, որ սա է վիճակը: Մենք չենք կարող համաշխարհային հանրության դեմ կռիվ տալ… մեզանից պահանջվում է տալ 7 շրջան: Ընդ որում, 97 թվականի փուլային տարբերակը ես չեմ վարանի ասել՝ հաղթական տարբերակ էր, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն արտահայտությունը չի եղել, իսկ ԼՂ-ն եղած բոլոր տարբերակների մեջ ունեցել է ամենաբարձր սուբյեկտայնությունը:Այստեղ շատ կարևոր նյուանս կա: Տեր-Պետրոսյանը ոչ միայն ստորագրել է այդ թղթի տակ, նա նաև կարողացել է Ադրբեջանի ստորագրությունը ստանալ այդ փաստաթղթի տակ: Ինչպես հայտնի է, այդտեղ ղարաբաղյան կողմն էր, որ դեմ արտահայտվեց, և այդ տարբերակն այդպես էլ կյանքի չկոչվեց: Սրանից հետո երբևէ չի եղել, որ Ադրբեջանը ստորագրություն դնի որևէ փաստաթղթի տակ»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.