«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. «Իշխանությունները նորից փորձում են Քոչարյանի կերպարի օգնությամբ քվեներ ստանալ». MediaLab

Արմեն Խաչատրյան. «Իշխանությունները նորից փորձում են Քոչարյանի կերպարի օգնությամբ քվեներ ստանալ». MediaLab

Այս իշխանության համար «Մարտի 1»-ը միայն Քոչարյան հրեշին ստեղծելու և քվեներ ստանալու հարմար առիթ է, նշում է «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը:

«Վերջին երեք տարիներին առիթ եղել է հաճախ անդրադառնալ «Մարտի 1»-ի գործին, և գնալով եկել եմ այն եզրահանգման, որ ավելի շատ ակնկալիք չունեմ այս իշխանությունից, քան ունեցել եմ երբևէ՝ սկսած 2008 թվականից։ Իրեն հեղափոխական ներկայացնող իշխանությունը չի արել ավելին, քան նախորդ իշխանությունները, ընդ որում՝ եթե նախորդների դեպքում հասկանալի էր այս գործով նրանց գործողությունների տրամաբանությունը, որովհետև իրենք դրա ուղիղ պատասխանատու էին, ապա հիմա տրամաբանական բացատրություն ես չեմ կարողանում գտնել, թե ինչն է ստիպում այս իշխանություններին կոծկել «Մարտի 1»-ի գործը, ու ինչով են պայմանավորված քաղաքական այն հետապնդումները, որոնք 2008-2011 թվականներին տեղի էին ունենում, դրանց շարունակությունը նաև այս իշխանությունների օրոք է։ 

Սրանք ուղղակի բառեր չեն, ես հստակ ձևակերպում եմ տալիս, որովհետև, օրինակի համար՝ Վարդգես Հայոցյանը, Լևիկ Խաչատրյանը և այլք, որոնց թիվը 40 է, շինծու քրեական գործով դեռևս դատապարտված են մնում, ու արդարացված չեն 2008 թվականի քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձինք, ապա դա ինձ համար նշանակում է իրավունքների շարունակական խախտում, որը շարունակվում է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Իսկ այդ քաղաքական շարունակական հետապնդման համար ուղիղ պատասխանատու է օրվա իշխանությունը։ 

Երկրորդ՝ տասնյակ քաղաքական դատավճիռներ արձակած դատավորներ, դատախազներ, քննիչներ առ այսօր պաշտոնավարում են, իսկ ոմանք ունեն պաշտոնի առաջխաղացում, ու ես նորից փաստեմ, որ այն հանցագործությունները, որոնք կատարվում էին արդարադատության դեմ, և այն անձինք, որոնք կոնկրետ դրանց կատարողներն էին, առ այսօր նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական չի տրվել, և, ըստ էության, դրանով արդարացվում են այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են 2008-2011 թվականներին՝ իրավապահ ու դատական համակարգի ներկայացուցիչների կողմից, և նորից՝ այս ամենի պատճառը հասկանալու համար չեմ կարողանում տրամաբանական որևէ եզրահանգման գալ։ 

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի բուն կատարողներին ու կազմակերպիչներին. մենք գիտենք, որ այս քրեական գործով այս իշխանությունների օրոք, ի վերջո, Սահմանադրական դատարանի որոշմամբ մի այնպիսի մեծ քար է դրվել գործի քննության վրա, որն այս պահին հաղթահարելու գործնական հնարավորությունը դեռևս չեմ տեսնում։

Այս իշխանությունը «Մարտի 1»-ը, իր համար քվեներ կամ հրեշային հակառակորդ ստեղծելուց զատ, այլ նպատակով չի օգտագործել, իսկ դա լավագույն ճանապարհը չէ «Մարտի 1» բացահայտելու համար։

Քանի որ շուտով մտնելու ենք Երևան քաղաքի ընտրական գործընթացի մեջ, ու, հավանաբար, նորից քվեներ ստանալու համար պետք է գալու ստեղծել Ռոբերտ Քոչարյան հրեշին, որպեսզի այդ ֆոնին նորից ձայներ ստանա, որովհետև այլ նպատակով «Մարտի 1»-ի փաստարկը այս իշխանությունը դեռևս չի օգտագործել, բացառապես քվե ստանալու համար, այնպես որ, կմտնենք նորից այդ քաղաքական սիմբիոզի մեջ։

Եկեք իսկապես ընդունենք, որ «Հոկտեմբերի 27»-ը ունի շատ կոնկրետ բարդություններ, որովհետև եթե «Մարտի 1»-ի գործով կան անձինք, որոնք հստակ դերակատարում են ունեցել՝ թե՛ տուժող կողմի, թե՛ նախկին իշխանությունների, որոնք կազմակերպել են, ասացի արդեն, թե ինչ շրջանակների աջակցությամբ, ապա «Հոկտեմբերի 27»-ի գործով բավական բարդ է գործի քննությունը կազմակերպել, բայց ոչ անհնար: 

Բայց եկեք նաև ընդունենք, որ այս գործի հիշատակումները նորից մտնում են իմ ասած տրամաբանության մեջ, որովհետև «Հոկտեմբերի 27»-ում էլի հրեշը Քոչարյանն է, «Մարտի 1»-ով հրեշը Քոչարյանն է, ու այստեղ իրենց էլի պետք է ստեղծել Քոչարյանից մի կերպար, որն ընտրություններում իրենց հնարավոր հակառակորդն է ու պետք է այս ժողովրդին սարսափեցնել այդ հակառակորդի հնարավոր վերադարձով, որպեսզի կարողանան նորից քվեներ ստանալ։

Ամբողջական՝ MediaLab.am-ում: