«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Մեր պահանջն ուղղված է հեղափոխական իշխանությանը

Արմեն Խաչատրյան. Մեր պահանջն ուղղված է հեղափոխական իշխանությանը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը նախաձեռնել են մի գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրվելու է «Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների գործունեությունը: Եվ չի բացառվում, որ արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ սկսվեն իրավական գործընթացներ:

«Շրջապատի» զրուցակիցն է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

– Եթե Ձեր սկսած նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ապացուցողական կամ փաստական բազա ունենաք ձեր ձեռքին, ապա իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ սկսելու իրավական գործընթացներ, օրակարգ կբերի՞ վեթինգը կամ դատական համակարգի զտումը:

– Ի տարբերություն այս երիտասարդ «քայլող սերնդի», ես դատական համակարգին դիմել եմ թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, առավել ևս՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, նկատի ունեմ ոչ միայն ինձ, այլև այն իրավապաշտպան կամ քաղաքական շրջանակները, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել. ես 2003-2008թթ. իրավապաշտպան հասարակական կազմակերպության ակտիվ անդամ եմ եղել և ինձ երբեք չի կանգնեցրել իշխանության բնույթը կամ դատական համակարգի վիճակը, որպեսզի ես անհրաժեշտ իրավական գործընթացները նախաձեռնեմ: Ուր մնաց 2018-ից հետո, որ ես իմ գործողությունները կանխորոշեմ իշխանության քաղաքական դիրքորոշման կամ կամքի հետ: Բայց կարծում եմ, որ էական տարբերություն կա գործող և նախորդ իշխանությունների միջև, ու առնվազն լեգիտիմության բարձր վարկանիշը, որն ունի այս իշխանությունը, ինձ հույս է տալիս, որ առնվազն քաղաքական պատվերի արդյունքում իրավական գործընթացները չեն տուժելու: Եվ իշխանություններն արգելք չեն լինի, որպեսզի իրավապահներն անհրաժեշտ գործընթացները կատարեն, օբյեկտիվ հանցակազմ գտնելու կամ առերևույթ հանցակազմ լինելու դեպքում հարուցեն քրեական գործեր: Եվ այդ գործերով մեղավոր անձինք՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ ենթարկվեն քրեական հետապնդման: Սա բնավ չի նշանակում, որ հարյուրավոր անձինք անպայման հայտնվեն բանտախցերում: Քրեական պատասխանատվությունը նախ առաջին հերթին մեղքի ճանաչումն է՝ օրենքի կողմից: Որոշ դեպքերում, իհարկե, կարող են լինել անձինք, որոնց կատարած արարքներն այնքան ծանր են եղել, որի արդյունքում պիտի պատասխանատվություն կրեն նաև անազատության տեսքով, բայց ավելի շատ կարևորում եմ, որ դատարանների կողմից ճանաչվի անձանց՝ իրենց կողմից կատարված հանցանքը, մեղքը: Սա անհրաժեշտ է ոչ միայն արդարադատության կայացման համար կամ խաթարված արդարադատության վերականգնման համար, որքանով անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդկանց գործողությունների հետևանքով տուժած անձինք ռեաբիլիտացվեն՝ նախկինում իրենց չարած արարքների համար պատասխանատվություն կրած անձինք կարողանան արդարացվել, նաև փոխհատուցում ստանան: Սա շատ կարևոր է: Որպեսզի արդարությունը վերականգնվի, անհրաժեշտ է, որ արդարադատություն տեղի ունենա:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում