«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով (տեսանյութ)

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով (տեսանյութ)

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը: Նշենք, որ հենց դատավոր Մելքոնյանի որոշումներով են կալանավորվել Բագրատ և Միքայել Սրբազանները, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանը նախկինում եղել է Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Ընդ որում, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» էր համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը և պնդել, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։

Լուսանկարում՝ ՓՆ-ի հրահանգով կալանավորված հոգևորականներն են՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: