«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Արտակ Հարությունյան. «Ո՛չ։ Ներողությունը բավարար չի ու թեման չի փակվում»

Արտակ Հարությունյան. «Ո՛չ։ Ներողությունը բավարար չի ու թեման չի փակվում»

Ո՛չ։ ՀՀ քաղաքացիներից ձևական ներողություն խնդրելը թեման չի փակում։ Թեման չէր փակվի նաև անկեղծ զղջմամբ ներողության դեպքում։ Այս անձնավորությունը դեպքից հետո մի քանի անգամ հստակ հպարտությամբ է խոսել իր արարքի մասին։

Այս անձնավորության «քաղաքական» շրջապատը արդարացրել է վերջինիս քստմնելի պահվածքը։

Այս անձնավորությունը արարքը գործել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ, թիկնազորի օգնությամբ։ Թիկնազորն էլ է անցել իր լիազորությունների սահմանը։

Այս անձնավորության արարքը գռեհիկ ու լկտի էր, փողոցային վատագույն վարքի օրինակ, պետական ինստիտուտների, պետության անունն արատավորող, քանզի այս անձնավորությունը ճակատագրի չար հեգնանքով այսօր ՀՀ ԱԺ նախագահն է։

Արտակ Հարությունյան

Նշենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  իշխող թիմին հորդորել է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց սկսել:

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: