«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՀԿ-ները պահանջում են քննել Ալեն Սիմոնյանի վարքագիծը: ԻՔՄ-ն գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել

ՀԿ-ները պահանջում են քննել Ալեն Սիմոնյանի վարքագիծը: ԻՔՄ-ն գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։

«,,,Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։

Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Ա. Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։ Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։

Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը։

Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:

Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։

Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով:

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար,,,»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Էկոլուր ՀԿ

Իրավունքի ուժ ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում, «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի առաջարկին։

Նշենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ իշխող թիմին հորդորել էր Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց սկսել: