Հայաստան
Արթուր Ալեքսանյանը` աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին` 5:1։
Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2014, 2015 և 2017 թվականներին: