«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Հեղափոխությունը հաջողեց միայն այն բանի շնորհիվ, որ հասարակությունը դուրս էր եկել պայքարի դեռևս 2008-ից»

«Հեղափոխությունը հաջողեց միայն այն բանի շնորհիվ, որ հասարակությունը դուրս էր եկել պայքարի դեռևս 2008-ից»

Երեկ ցուցադրված ստոր ու սուտ վավերագրական ֆիլմի նպատակը նաև Լևոն Տեր-Պետրոսյան – Նիկոլ Փաշինյան նախկին կապը շեշտելն էր, որովհետև ռոբասերժականները կարծում են, թե այս տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի վարկաբեկմանն ուղղված իրենց նպատակադրված քաղաքականությունն անհրաժեշտ չափով «լվացել է» մարդկանց ուղեղները և այս կապը կարելի է օգտագործել Ն. Փաշինյանի դեմ:

Այն, որ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկաբեկման քաղաքականությունը եղել է նախորդ իշխանությունների գործունեության առանցքում՝ փաստ է: Հասարակական գիտակցության մակարդակում այդ իշխանությունները հասան նրան, որ հաղթանակի տարիների ընկալումը տեղափոխվեց բացառապես “մութուցուրտ”-ի դաշտ; բոլոր հետխորհրդային երկրներին ու, ընդհանրապես, անցումային ժամանակաշրջաններին հատուկ բացասական երևույթները կապվեցին բացառապես այդ տարիների իշխանության ու ,մասնավորապես, Լ.Տեր-Պետրոսյանի անձի հետ:

Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները վարկաբեկողները խոսում էին/են թալանի մասին, բայց չեն ներկայացնում ոչ մի փաստ՝ կապված անմիջապես Լ. Տեր-Պետրոսյանի հետ; խոսում են 96-ի ընտրություններից հետո բանակը ժողովրդի դեմ հանելու մասին, բայց չեն հիշատակում այն, որ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ընդդիմությունը մտել էր Ազգային ժողով ու այդ իրադարձություններում առաջին տուժողները Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ու Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արա Սահակյանն էին: Մեղադրում են իշխանատենչության մեջ և բացարձակապես չեն անդրադառնում իր ինքնակամ հրաժարականի փաստին; հիշատակում են այդ տարիներին կատարված մի շարք սպանություններ, բայց չեն նշում, որ սպանությունների այդ շարքը ավարտվեց հայտնի կուսակցության գործունեությունը կասեցնելուց հետո; անամոթաբար մեղադրում են «հողեր հանձնելու» մեջ և չեն հիշում, որ հենց Տեր-Պետրոսյանի օրոք թե՛ դիվանագիտական դաշտում (միայն այդ տարիներին էր Արցախը ներկայանում որպես բանակցող կողմ), թե՛ պատերազմի դաշտում մենք հաղթեցինք: 

Բոլորին էլ պարզ է, թե ինչ կլիներ, եթե ռոբասերժական իշխանությունը գոնե մեկ «կոմպրոմատ» ունենար Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ու այստեղից, վերջապես, պետք է հետևություններ անել: 

Լևոն Տեր-Պետրոսյանին ես միայն մեկ բան չեմ ներում (եթե իրավունք ունեմ այս բառն օգտագործել). որ 98-ին չկարողացավ դիմակայել (չնայած բոլորս էլ գիտենք, որ գրեթե անհնար էր) ու իշխանությունը հանձնեց այս հանցագործներին: Բայց նա իր սխալն ուղղեց՝ 2007-ին վերադառնալով քաղաքականություն ու սկիզբ դնելով երկարատև պայքարին: Այսօրվա իշխանություններն ընդունեն թե չընդունեն, բայց այս հեղափոխությունը հաջողեց միայն այն բանի շնորհիվ, որ հասարակությունը դուրս էր եկել պայքարի դեռևս 2008-ից...

Կարինե Յարալյան