«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է. «Չգիտեմ՝ տղաս որտեղ է, օգնեք, մի բան արեք...»

Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է. «Չգիտեմ՝ տղաս որտեղ է, օգնեք, մի բան արեք...»

Այսօր Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որը հիշատակում է զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած հարյուր հազարավոր անձանց։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնում են զորակցություն անհայտ կորածների ընտանիքներին և միասին հիշում նրանց անհայտ կորած հարազատներին։

Հայաստանում և Արցախում հազարավոր մարդիկ անհայտ կորել են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են տառապել՝ անտեղյակ իրենց սիրելիների ճակատագրի մասին։ Այդ մշտական անորոշությունը հուզական առումով հյուծում է ընտանիքներին, թողնում չսպիացող վերքեր։ Ընտանիքներն ապրում են անորոշության խավարում՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել կամ սգալ.«Չգիտեմ՝ տղաս որտեղ է, չգիտեմ՝ ո՞ղջ է․․․ ոչինչ չգիտեմ»,- ասում է Հայկանուշ Մանուկյանը, ում որդին անհայտ կորել է 2020 թ․-ի աշնանը՝ պատրազմի հետևանքով։

«Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, բոլորին։ Եթե ինչ-որ մի բանով կարող եք օգնել, որևէ տեղեկություն իմանալ, անտարբեր մի՛ եղեք, մի բան արեք...»