Այսօր գնչուների միջազգային օրն է
Գնչուների մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1501 թվականին, երբ գնչուների առաջնորդ Վասիլը լիտվացի իշխան Ալեքսանդր Կազիմիրովիչից ստացել է պաշտպանական հավաստագիր:
Այս թափառական ազգի ինքնությունը և մշակույթը պահպանելու համար 1971-ի Լոնդոնում ստեղծվում է Գնչուների միջազգային միություն:
1971 Լոնդոնում կայացած գնչուների համաշխարհային կոնգրեսից հետո ապրիլի 8-ը նշվում է որպես գնչուների միջազգային օր (International Roma (Gypsy) Day)։ Կոնգրեսի ժամանակ ընտրվել են ազգային խորհրդանիշեր՝ հիմն ու դրոշ։ Աշխարհում ապրող գնչուների թիվը հասնում է 8-10 միլիոնի։
Ավանդույթի համաձայն՝ այդ օրը հիշատակում են բոլոր այն գնչուներին, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ և ճամբարներում: Քանի որ զոհված գնչուների հիշատակին նվիրված ոչ մի հուշարձան տեղադրված չէ, նրանք հավաքվում են ջրավազանների մոտ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ են նետում ջուրը` ի հիշատակ պատերազմի զոհերի:
Ամեն տարի ապրիլի 8-ին տարբեր քաղաքներում անցկացվում են գնչուական միջազգային փառատոններ, կազմակերպվում են համերգներ, կինոդիտումներ, տարբեր մրցույթներ և այլն։