«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Այսօր Ոսկերչի միջազգային օրն է

Այսօր Ոսկերչի միջազգային օրն է

Ամբողջ աշխարհում հունվարի 31-ը նշվում է որպես Ոսկերչի միջազգային օր:

Ոսկերչի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, մարդիկ միշտ էլ սիրել են զարդարվել:

Առաջին զարդերը տարբեր նյութերից են եղել, օրինակ՝ խխունջներից պատրաստված հուլունքներ, ժանիքներից պատրաստված վզնոցներ, մանրաքարերից պատրաստված զարդեր: Ամենահարուստ  և ճոխ զարդերը ցեղի առաջնորդն է կրել:

Ոսկերչական արվեստի հայրենիք է համարվում Հին Հունաստանը, որտեղ առաջինն են թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր ի հայտ եկել:

Հին և արդի վարպետների ստեղծագործություններն ապշեցնում են գեղեցկությամբ և նրբագեղությամբ: