«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին,որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։ 
Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

 Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, դեպքի վայրից Ա. Ե-ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.-ն: 
Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 316֊րդ հոդվածի 1-ին մասով: 

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Ավելի վաղ հայտնել էին, որ տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: