«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Բա ես հիմա ի՞նչ եմ անելու... երեխեքին ի՞նչ տանեմ»

«Բա ես հիմա ի՞նչ եմ անելու... երեխեքին ի՞նչ տանեմ»

Խանութ ունեցող ընկերներիցս մեկը երեկ պատմեց...

Մի կոկիկ հագնված համեստ ու ազնվատեսք տղամարդ է մտել խանութ, ձեռքին հախճապակյա վազաներ։ Խնդրել է գնել։ Վաճառողը կատակել է, թե՝ "Քա հմի ո՞ւմ ինչին է պետք խռուստալն ու ռոկկոկոն..."։

Տղամարդը կարկամած, քթի տակ՝ "Բա ես հիմա ի՞նչ եմ անելու... երեխեքին ի՞նչ տանեմ",- ասելով, դուրս է եկել խանութից։

Խանութատեր ընկերս հարցրել է վաճառողին, թե ինչ էր ասել հաճախորդը... Հետ են կանչել, հարցուփորձ են արել, տղամարդը միայն ասել է, որ սնունդ է պետք, ու դրա համար էր ուզում վազաները վաճառել... Խանութպան ընկերս ինչ ու ինչքան կարողացել է՝ տվել է...

Տղամարդը արցունքներն հազիվ զսպած, անխոս, միայն կարողացել է արտաբերել. "Էս փորձությունն էլ կանցնինք... Աստված օգնական", ու գլխահակ հեռացել է...

Կարծում եք, պարապ եմ մնացել ու դրամա եմ կարդացե՞լ, թե սերիալից մի հատված եմ պատմում... Սա իրական, մեր կյանքից, երեկվա, այսօրվա ու դեռ վաղվա կյանքի պատմություն է։ Ես հուզմունքից երեկ չկարողացա գրել...
Լավ մնացեք

Սյուզի Մեխակյան