Պաշտոնական
Բաբաջանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գլխավոր դատախազության մուտքի մոտ կհանդիպի լրագրողների հետ, որից հետո հանցագործության մասին դիմում կներկայացնի դատախազին՝ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար.
«Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, ԶԼՄ-ներին հրավիրում եմ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ մամուլի ասուլիսի, որից հետո հանցագործության մասին դիմումս՝ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար, անձամբ կփոխանցեմ Գլխավոր դատախազություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: