«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Բունդեսթագի պատգամավորները դիմել են  ՀՀ ԱԺ՝ Սոնա Մնացականյանի գործի արդար դատավարության համար

Բունդեսթագի պատգամավորները դիմել են  ՀՀ ԱԺ՝ Սոնա Մնացականյանի գործի արդար դատավարության համար

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին՝ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։