Պաշտոնական
Բյուջեի կատարողականը (ուղիղ)
Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 5-ին, մեկնարկեցին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Առաջինը կլինի ԱԺ բոլոր հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ կներկայացվեն 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես կգա հաշվետվությամբ, կլինի 2018-ճի բյուջեի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:
Բացի այդ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կներկայացնի 2018-ին ԿԲ վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: