«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Ցորի» զորամաս․ Անհետ կորած համարվող զինվորների աճյունները գտան 1,2 տարի անց (տեսանյութ)

«Ցորի» զորամաս․ Անհետ կորած համարվող զինվորների աճյունները գտան 1,2 տարի անց (տեսանյութ)

Հրադադար հայտարարելուց մեկ տարի անց Ցորի զորամասի 11 զինվորների աճյուններն ադրբեջանական կողմը փոխանցեց Հայաստանին։

Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը մեզ է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք Ցորի հրետանավորներն էին։

Ցորի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները մանրամասն ուսումնասիրել են 44–օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններից մեկը, զրուցել ողջ մնացած սպաների ու զինվորների հետ, համեմատել փաստերը, ու նրանց հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Տեսանյութում` Երևանի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ցորի Դ-20 հրետանային դիվիզոնի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է։