«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ–ի մասնակիորեն բավարարվել է: 

ՀՀ Վարչական դատարանը վճռել է, որ 1in.am ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված հոդվածը զրպարտություն է: Դատարանը որոշել է պարտավորեցնում է լրատվամիջոցին հրապարակել հերքում, հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար: 

Միեւնույն ժամանակ դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոնը» նաև 400 000 դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի Քոչարյանին։ Հայցը փոխհատուցման մասով բավարարվել է մասնակի, քանի որ Քոչարյանն իր հայցով 2 մլն դրամ էր գնահատել իրեն հասցված ոչ նյութական վնասը։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ Պատասխանող կողմն իրավունք ունի այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, 1in.am–ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։