«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Դատարանը որոշեց նիստի դահլիճից ազատ արձակել Գայանե Հակոբյանին՝ 4 տարի պայմանական ազատազրկմամբ

Դատարանը որոշեց նիստի դահլիճից ազատ արձակել Գայանե Հակոբյանին՝ 4 տարի պայմանական ազատազրկմամբ

44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, Ն.Փաշինյանիի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։

Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Նշենք, որ դատարանը միանձնյա որոշել էր գործը քննել դռնփակ ռեժիմով, ինչին համաձայն է եղել Գայանե Հակոբյանը, որն այսօր հրաժարվել է իր պաշտպաններից՝ դիրքորոշումներում հակասության պատճառով։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը  ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երբ խափանման միջոցի ընտրությունը/կիրառումը օգտագործվում ա որպես մահակ/շանտաժի գործիք, սա էլ պետք ա լիներ արդյունքը .... 
P.S.
Մի մեծ ցուցակ կա հոգուս դավթարում (ներառյալ ակտիվ կուլիսային և հանրային հարթակներում սրանց սատարողների), ում դատավարությունները շատ կուզենայի տեսնել հենց այս  չբարեփոխված համակարգի միջոցով։
Ուզում եմ, որ իրենց մաշկին վրա զգան "բարեփոխված" համակարգի ողջ «պերճանքն ու թշվառությունը...:»