Մարտի 1
Դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ մերժել է քննիչի միջնորդությունը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: